Խմիչքի խանութ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է խմիչքի խանութ: Առաջին պլանում վաճառողներն են՝ ձեռքերը դրած արծաթյա գոտու վրա: Նրանցից ձախ մի քանի արկղեր են շարված և գեղեցիկ կափարիչներով ապակե հինգ անոթ: Անոթների մոտ կանգնած է խանութի աշակերտը, գլխին գլխարկ կա: Երկրորդ պլանի վրա դարակներ են, որոնց վրա շարված են տարբեր չափերի ու ձևերի շշեր: Աջ կողմում, շշերի մոտ կախված է լամպը: Վերևի մասից երևում է ջահը: Դարակների վրա փակցված է ցուցանակ, որի վրա գրված է՝ конякь ...: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  22 Երկարություն (սմ)՝  16.8 Նվիրատու՝  Ավետիք Սուրենի Մելիքսեթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5145/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-229