Խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են մի խումբ մարդիկ երկու շարքով, առաջին շարքում՝ նստած, երկրորդում՝ կանգնած: Լուսանկարված են, հավանաբար, ակումբում, կամ կուլտուրայի տան սենյակներից մեկում: Սենյակի պատին ամրացված են Ստեփան Շահումյանի մեծադիր նկարը և երեք այլ քաղաքական գործիչների նկարներ, դրանցից աջ՝ լուսանկարներով ձևավորված պատի թերթն է: Երևում է թիթեղե, գլանաձև պատի վառարանը: Պատի տակ դրված պահարանի գլխին՝ պատին, հենած է երաժշտական գործիք: Տղամարդկանցից մի քանիսը զինվորական հագուստով են, մյուսները՝ քաղաքացիական: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-30-ական թթ. Չափս՝  13*17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6525/109 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-436