Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սահմանված ՀՀ Կառավարության կողմից 1964թ-ին: Մեդալն ունի կանոնավոր շրջանի ձև: Երեսի կողմում Խ. Աբովյանի դիմանկարն է՝ Արարատի ֆոնի վրա: Մեդալի ներքև մասում գրված է Խաչ. Աբովյան: Դիմանկարի ձախ կողմի ներքևում պատկերված է «Նախաշավիղ» դասագիրքը, որից ձախ երևում է դափնե ճյուղ: Մեդալի հակառակ երեսի վերևի մասում գրված է «ՀՍՍՌ», կենտրոնում՝ «Դպրոցին և մանկավարժական գիտությանը ծառայությունների համար», որը վերցված է դափնեպսակի մեջ: Մեդալի վրա գրված տառերը ուռուցիկ են: Մեդալը կանթի և օղակի միջոցով միացվում է մետաղյա քառանկյուն թիթեղի հետ: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  ՀՀ կառավարություն Նյութը՝  Արծաթապատ մետաղ, թիթեղ Երկարություն (սմ)՝  4 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964թ. Տրամագիծ (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  118