Խաչատուր Աբովյան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու ֆիգուր՝ կանգնած ողջ հասակով, ¾-ով դեպի աջ թեքված, գլուխը բարձր: Աջ թևը արմունկից ծալված, ձեռքը` կրծքին: Ձախ թևը առաջ պարզած, ձեռքում բացված գիրք: Ձախ ոտքն առաջ դրած: Դիմագծերը կանոնավոր, առատ մազերը հետ սանրած: Երկար վերարկուով, վզին` ժապավենաձև փողկապ: Ֆիգուրը միաձույլ պատվանդանին, պատվանդանը՝ կրկնակի, քառանկյուն: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956 Նյութը՝  գիպս, ծեփում Չափս՝  59x19x15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ-1593 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. -18