Խաչատուր աբեղայի Ջուղայեցվո Պատմություն պարսից: ԺԸ դար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խաչատուր աբեղայի Ջուղայեցւոյ Պատմութիւն պարսից: ԺԸ դար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Ջուղայեցի. Խաչատուր աբեղայի Ջուղայեցւոյ Պատմութիւն պարսից: ԺԸ դար. Աշխատութեամբ Բաբգէն վարդապետի Աղաւելեանց. - Վաղարշապատ, 1905, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը բաց մանանեխագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին և կռնակին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է սև դրվագազարդ նախշ և տպագրված է գրքի գինը, իսկ ներքևի մասում տպագրված է հրատարակչի կարճ ազդագիրը՝ «Դիմել՝ Вагаршапатъ, въ Эчмiадзинскiй Типографическiй Комитетъ»: Էջ «Է»-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն (Ա-ԻԴ), 105-144, 217-224 էջերը: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Խաչատուր Ջուղայեցի Էջ՝  (Ա-ԻԴ), 371 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/726-3