Խաչագողի հիշատակարանը: Մաս 1-4

Խաչագողի հիշատակարանը: Մաս 1-4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խաչագողի յիշատակարանը: I. II. III. եւ IV. մաս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Րաֆֆի. Խաչագողի յիշատակարանը: I. II. III եւ IV մաս. Երկրորդ տիպ. - Թիֆլիս, 1895, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով մաշկալաթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, ներքևի մասում դրոշմված է վերնագիրը: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, նույն տեղում՝ «Այրի Աննա Րաֆֆի Մէլիք-Յակոբեան» մուգ կանաչ թանաքով կնիքը: Մաս 1-ի անվանաթերթի վերևի մասում և վերջին էջ 491-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 24, 26, 40, 43, 53, 110, 137, 143, 148, 241, 248-249, 260, 262, 265-266 և 394 կան Հովհ. Թումանյանի բազմապիսի նշումները մատիտով: Կռնաը և կազմի եզրերը մասամբ մաշված են: Հեղինակ՝  Րաֆֆի Էջ՝  491 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/42