Խաղերի նշանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  [Ձեռքերով պատկերված սպորտաձևեր] Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. փետրվարի 17-ին շրջանառության մեջ է դրվել «XXVIII Օլիմպիական խաղերը Աթենքում» թեմային նվիրված նամականիշ, որի վրա ձեռքերով պատկերված սպորտաձևեր են: Խորհրդանշական է, որ նոր հազարամյակի առաջին Օլիմպիական խաղերը անց կացվեցին Աթենքում: Խաղերը Հին Հունաստանի համազգային տոնախմբությունների և մրցումների ընդհանուր տեսակ էր: Տեղի է ունեցել ամառային արևադարձից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո: Սկզբում խաղերին մասնակցել են միայն ազատածին հույները, իսկ ավելի ուշ՝ հռոմեացիները և այլազգիներ: Կանանց ներկայությունը և մասնակցությունը արգելվել է մահապատժի սպառնալիքով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  3,2x3,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ազարյան Ստեփան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  XXVIII ամառային օլիմպիական խաղերը Աթենքում: Անվանական արժեքը՝ 70 ՀՀ դրամ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  52-Նամ.