Խ. Աբովյանի տոհմական տունը

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համաձայն ՍՍՌՄ մինիստրների սովետի 1948թ. հոկտեմբերի 14-ի N 3898 որոշման՝ Խ. Աբովյանի տոհմական տունը համարվում է ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ: Տոհմատունը բաղկացած է պատշգամբից, հյուրասենյակից, թոնրատնից և մառանից: Պատշգամբ- երկու կողմից սյուներ, ձախ կողմից դեպի հյուրասենյակ տանող մուտքի դուռ: Հատակը՝ սև, սրբատաշ տուֆից, առաստաղը՝ փայտ և խսիրածածկ: Դիմացի պատին խորշ՝ ամանեղենի համար, ձախ պատի վրա երկու պատուհան (23.4 մ²): Հյուրասենյակ- մուտքի դիմացի պատից դուռ է բացվում դեպի գլխատուն, նրանից աջ՝ մեծ խորշ ծալքի համար, խորքի պատի կենտրոնում բուխարի, նրանից աջ ու վերև խորշ՝ մոմակալի համար, իսկ պատշգամբի կողքի պատին երկու պատուհան: Ձախ պատը ազատ է (21.875 մ²): Հացատուն- աջ կողմի պատի մեջ կա մեկ խորշ և երկար թարեք, խորքի պատին, թարեքի շարունակությունը, ծալքի տեղ և երկու խորշեր՝ ամանեղենի համար: Դիմացի պատին թարեքի շարունակությունն է: Կա մեկ խորշ ամանեղենի համար և դեպի մառան տանող դուռ: Ետևի պատին դեպի դուրս տանող դուռ, նրանից ձախ ու վերև՝ երկու փոքրիկ լուսամուտներ: Սենյակի կենտրոնում՝ թոնիր՝ թոնրախուփով (25.4 մ²): Մառան- մեկ պատուհանով և երկու խորշերով: Դիմացի և աջ կողմի պատերի տակ՝ դարավանդ: Հատակը հողից, ծածկը՝ փայտ, խսիրով (26.22 մ²): Վարպետ՝  Մելիք Աբով /Խ. Աբովյանի պապը/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Քանաքեռ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դարի կես Նյութը՝  քար, հող, փայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1