Խ. Աբովյանի անվան մեդալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սահմանված է ՀՀ Կառավարության կողմից 1964թ-ին: Մեդալն ունի կանոնավոր շրջանի ձև: Երեսի կողմում Խ. Աբովյանի դիմանկարն է Արարատի ֆոնի վրա: Մեդալի ներքևի մասում գրված է Խաչատուր Աբովյան: Դիմանկարի ձախ կողմի ներքևում պատկերված է «Նախաշավիղ» դասագիրքը, որից ձախ նկարված է դափնե ճյուղ: Մեդալի հակառակ երեսի վերին մասում գրված է «ՀՍՍՌ», կենտրոնում՝ «Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար», որը վերցված է դափնեպսակի մեջ: Մեդալի վրա գրված տառերը ուռուցիկ են: Մեդալը կանթի և օղակի միջոցով միացվում է մետաղյա քառանկյուն թիթեղի հետ, որը շրջափակված է մոխրագույն մետաքսյա 12 մմ լայնության ժապավենով: Ժապավենի եզրով անցնում է կապույտ շերտ: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  ՀՀ կառավարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964թ. Տրամագիծ (սմ)՝  23մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  119