«Լրաբեր հասարակական գիտությունների»2 , «Հայ երգի պատմական ուղին  և հայ երգչի ճակատագիրը»-էջ` 57

«Լրաբեր հասարակական գիտությունների»2 , «Հայ երգի պատմական ուղին և հայ երգչի ճակատագիրը»-էջ` 57

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պոեմը բնույթով խորհրդածական է, Չարենցը նուրբ անցումով խոսքի մռայլ ողբերգությունը վերածում է գովքի եվ փառաբանում հանճարի ինքնությունը: Չարենցը շարունակոււմ է Ատոմ Յարճանյանի եվ Դանիել Վարուժանի «Հայրենի հրավերն » ու «Հացին երգը»:Պոեմի խորհրդանշաններն են Հողմը, Քամին, Հունտը, Սերմը, Աշնան տերեվը, Հայրենի հերկը: Պոեմը ներկայացված է պահպանված մասերի ամբողջությամբ, 51թերթ ինքնագիրը որոշ դեպքերում գրված է երկու երեսի վրա, անմշակ է եվ անավարտ: Գրել է ինքնագրի երրորդ էջի կողքին «Ծաղկաձոր 29-30-31., 8.1936, Երեվան, 17.02.-1937»: Չարենցն այս պոեմով ասում է, որ մեր ժողովրդի պես աշխարհով մեկ ցրիվ եկավ նաեվ մեր երգի հունտը, կորավ գնաց օտար աշխարհներում եվ աներադարձ կարոտի մատնեց մեր ժողովրի հոգեվոր հանճարը: Հողմը քշում է Հայոց երկրի հոգեվոր սերմը, որ նրանք չընլնեն ու չամրանան «Հայրենի հողերի վրա. Այլ իբրեվ դեղին տերեվներ, Թշնամի դաշտերում մեռնեն»: Չարենցը կանխազգում է իր եվ իր ընկերների մոտալուտ ողբերգական վախճանը: Ստալինը«Ցեցի նման մտավ ներս, Որ ուտի դարավոր մի միջուկ»,«Լափում է որձակը մտքի, Զրկում մեզ հունտից ազգային»: Որպես նոր երկրի սերմնացան` բանաստեղծը շատ ցավագին էր տանում ամենմի արգելք, որ Ստալինը եվ նրա տեղապահներն ու կամակատարները իջեցնում էին ազգային երգի ճանապարհին: Նա իր գրչակից ընկերներին կոչում է ոգու ամրության: Համընդհանուր ցավի մեջ ուժգնանում են նաեվ անձնական կյանքի տագնապները.«Եվ ես էլ... Արդեն քար կացնով խոցված `Մնում եմ «արդեն» իմ հերթին»: Անվանաթերթի դարձերեսին, ներքեվում ձախ եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Դավիթ Գասպարյան Նյութը՝  2մմ չափսով սպիտակ գծով: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4508 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6778