«Լրաբեր Հասարակական գիտությունների»  N4

«Լրաբեր Հասարակական գիտությունների» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն կազմին սեւ տպատառերով ամսագիր: «Գիտական լրատու» բաժնում Ա.Մխիթարյանի՝ «Գրականության հարցեր» փոքրածավալ հոդվածն է: Հեղինակը խոսում է գրականագետ Հարություն Սուրխաթյանի գրական, քննադատական գործունեության մասին, ասելով, որ այն հանգամանորեն չի ուսումնասիրվել: Գրականության զարգացման ուղիները որոշելու հետ առնչված խնդիրները հանգուցվում են Չարենցի ստեղծագործության հետ: Սուրխաթյանը ընդունել է, որ Չարենցը հայ գրականության պատմության մի նոր փուլը նոր օղակն է կազմում: Նույնիսկ նրա սայթաքումները երբեք չեն շեղել գրականագետի՝ բանաստեղծի հանդեպ ունեցած հավատից: Նա օգնել է Չարենցին հետեւողականորեն շարունակելու դարաշրջանի գեղարվեստական արտացոլումը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1328 239 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2636