«Լրաբեր հասարակական գիտությունների» N3

«Լրաբեր հասարակական գիտությունների» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին սեւ տպատառերով ամսագիր: «Հոդվածներ» բաժնում Ա.Գասպարյանի «Նորք» հանդեսը եւ անցյալի գրական ժառանգության գնահատությունը» հոդվածն է, ուր հեղինակը խոսում է «Նորք» հանդեսի՝ 1922-1927թթ. գրական գործունեության մասին: Տարբեր ժամանակներում խմբագրական կոլեգիայի կազմում աշխատել են Ա.Մռավյանը, Եղիշե Չարենցը եւ ուրիշներ (էջ 37): Հոդվածագիրն անդրադառնում է «Խորհրդային Հայաստան» թերթի 1922թ. հունիսի 6-ի համարում հրապարակված Ե.Չարենցի, Գ.Աբովի եւ Ա.Վշտունու հայտարարությանը՝ «Երեքի դեկլարացիա»-ին: Չարենցի առաջ քաշած հիմունքներում կային ընդունելի եւ մերժելի սկզբունքներ՝ անցյալի կուլտուրայի արժեքներին վերաբերող: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, տպագիր Հեղինակ՝  Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն Էջ՝  112 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Չափս՝  25,5 x 16 սմ Տպարան՝  Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1326 469 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5432