Լուսանկար կաշեգործների և նրանց աշակերտների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում կաշեգործի արհեստանոցի անդամներն են՝ աշակերտները և վարպետը: Առաջին շարքում՝ ձախ անկյունում, տղա է նստած: Երկրորդ շարքի ձախ անկյունում՝ աթոռի վրա, մեկ այլ տղա է՝ գլխարկով: Երկրորդ շարքի աջ կողմում ևս տղա է նստած: Երեքն էլ նույն տարիքի են: Երկրորդ շարքի կենտրոնում երկու տղամարդիկ են՝ մեկը արխալուղի վրայից արծաթյա գոտի է կապել, իսկ մյուսը գոգնոցով է: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  10,2 Երկարություն (սմ)՝  15,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-1609