Լուսանկար (գունավոր). կոմպոզիտոր Ն. Թերահարան (Ճապոնիա), Կ. Խաչատրյանի (Ա. Խաչատրյանի որդին) հետ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի բացման օրը՝ ցուցասրահներից մեկում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ն. Թերահարան և Կ. Խաչատրյանը կանգնած են Մոսկվայում սովետական Հայաստանի կուլտուրայի տանը և Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացած՝ Ա. Խաչատրյանի վաղ շրջանի համերգների ազդագրերի մոտ: Ն. Թերահարան սպիտակ վերնաշապիկով, մուգ գույնի կոստյումով և բորդո փողկապով է, ձախ ձեռքին թուղթ է: (Ն. Թերահարան Ա. Խաչատրյանի աշակերտն է եղել Մոսկվայի կոնսերվատորիայում): Կ. Խաչատրյանը կանգնած է շագանակագույն բլուզով, մուգ գույնի կոստյումով և փողկապով: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն, գունավոր թուղթ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  8,3 Նվիրատու՝  Ն. Թերահարա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  23 հունվարի, 1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1741 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2054