Լուսանկար՝ Արուսյակ Տիգրանի Չիֆլիկյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Արուսյակ Տիգրանի Չիֆլիկյանը ողջ հասակով, մի ձեռքով հենված բարձրադիր սեղանիկին, որի վրա ծաղկեփնջով ծաղկաման կա: Հագել է թավշյա վերնազգեստ, վրայից կապել գոգնոց, կրծքամասի բացվածքը ծածկել է կրծկալով, որի վրա երևում են խոշոր ոսկեդրամներով շարանն ու երկար ու հաստ ոսկա շղթան, սրտաձև կրծքազարդով: Գլխին կրում է ջուխտ շերիտ, վարդ, ուսերն ի վար իջնող մետաքսյա քող-չիքիլա, քունքերին՝ մարգարտաշար զիլիֆլըղներ: Ձեռքերին երևում են մեկական ապարանջան-խալխալներ, մատներին՝ ակնազարդ մատանիներ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  10.6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  14.2 Նվիրատու՝  Հարություն Չախոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6620/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-448