Լուսանկար Ախալցխացի հայուհու ավանդական հագուստով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են թիթեղագործ Առաքել Քուփալյանն ու կինը՝ Շուշանը: Տղամարդը մի ձեռքով հենված է բարձրադիր սեղանիկին, որի վրա ծաղկեփունջ է երևում, հագել է քաղաքային հագուստ: Կինը նստած է, մի ձեռքով հենված աթոռին: Հագել է թավշյա զգեստ, նախշազարդ գոգնոց, կրծքկալ, որի վրա ամրացված են երկար շղթա և դրամների շարան: Գլխին երևում են ջուխտ շերիտն ու վարդը, ուսերն ի վար իջնող մետաքսյա քողը՝ չիքիլան, քունքերին՝ մարգարտաշարեր: Ստվարաթղթի ներքևում գրված է՝ «Терь Гевондянць, Тифлись»: Դարձերեսին լուսանկարչի և լուսանկարչատան տվյալներն են երկլեզու՝ ռուսերեն և հայերեն: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  10.6 Նվիրատու՝  Կարապետ Մարտիրոսի Քուփալյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  16 Նկարիչ՝  Տեր-Ղևոնդյանց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6613/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-446