Լուսանկար. Ա. Խաչատրյանը կնոջ՝ Ն. Մակարովայի հետ Բրազիլիայի օդանավակայանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը կանգնած է կիսադեմ, սպիտակ վերնաշապիկով, բաց գույնի կոստյումով և մոխրագույն փողկապով, ձախ ձեռքում պայուսակ է և բաց գույնի անձրևանոց, աջ ձեռքով թևանցուկ է արել կնոջը: Լուսանկարում երևում են նաև իրենց ուղեկցող անվտանգության աշխատակիցները և դիմավորողները: Լուսանկարի դարձերեսին Խաչատրյանի ձեռքով գրված է՝ «Приезд в Бразилию»: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Անփայլ թուղթ, կապույտ թանաք Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  17,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սան Պաուլո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 թ. Նվիրատու՝  Մ. Մակարովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1527 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1769