Լուսանկար. Ա. Խաչատրյանը իր լոնդոնաբնակ ընկերների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը նստած է բազմոցին, (կենտրոնում) անֆաս դիրքով, հագին սև վերնաշապիկ, նախշերով փողկապ, մուգ գույնի բաճկոն և տաբատ է, գոգին նստած է լոնդոնաբնակ Հ. Գալստյանի թոռնուհին, որի մկրտության կնքահայրն էր կոմպոզիտորը: Աջից նստած են Ա. Գուզելյանի կինը և դուստրը, իրենից ձախ Ն. Կիսելևան է (Ա. Խաչատրյանի կնոջ՝ Ն. Մակարովայի զարմուհին), Հ. Գալստյանի որդին: Ձախից աջ կանգնած են Ա. Գուզելյանը, դստեր հետ, Կ. Խաչատրյանը (կոմպոզիտորի որդին): Ետին պլանում երևում է պահարան, որին Կաթողիկոս Վազգեն Ա-ի լուսնկարն է: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  20,2 Երկարություն (սմ)՝  25,3 Նվիրատու՝  Ա. Գուզելյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1903 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2247