Լուսանկար

Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում պատկերված են Սերգեյ Փարաջանովը և ընտրում է հագուսատ «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի համար, դարձերեսին կան գրություններ ա) Լուսանկարում պատկերված է Փարաջանովը մի կնոջ հետ, որի գլխին դրել է սափոր, որի մեջ կան ծաղիկներ (Թբիլիսի 1979-80թթ)։ բ) Սերգեյ Փարաջանովի դիմանկարը։ Լուսանկարում Փարաջանովը նստած է սեղանի մոտ, որի վրա կա մետաղական փոքրիկ թասիկ և 2 տարա, պատից կախված է տղամարդու դիմանկար-գծանկար։ Լուսանկարի երքևում կա գրություն՝ ռուսերենով։ Լուսանկարի դարձերեսին ևս կա գրություն՝ ռուսերեն, արված Փարաջանովի կողմից։ գ) Լուսանկարում Փարաջանովն է (ձախից առաջինը) և Դոդո Աբաշիձեն («Աշուղ-Ղարիբ» ֆիլմի ռեժիսոր – աջից առաջինը): դ) Լուսանկար՝ Փարաջանովը հյուրընկալվել է պրիմիտիվիստ նկարչուհի Մարիա Պրիմաչենկոյին։ Լուսանկարում Փարաջանովը կանգնած է նստարանին նստած 2 կանանց (առիս առաջինը Մարիա Պրիմաչենկոն է) և 2 երեխաների թիկունքում, պատին հենված և բացված ձեռքերով։ ե) Լուսանկար՝ Փարաջանովի բնակարանից մի հատված։ Լուսանկարի դարձերեսին պատկերված են 4 լուսամփոփներ և մեկ խաչ, գրված են նաև թվեր։ զ) Փարաջանովի դիմանկարը՝ մետաղալարից պսակը գլխին։ է) Փարաջանովի դիմանկարը՝ մոզայկայի ֆոնին։ Փարաջանովը կանգնած է՝ աջ ձեռքը կողքին դրած։ ը) «Աշուղ-Ղարիբ» ֆիլմի գլխավոր դերակատար Յու․ Մգոյանի դիմանկարը։ Լուսանկարի ներքևի աջ անկյունում կա գրություն՝ “Брат?” (արված Փարաջանովի կողմից)։ թ) Լուսանկարում պատկերված է Փարաջանովը՝ երկու կանանց հետ։ ժ) Լուսանկարում պատկերված է Փարաջանովը՝ որդուն՝ Սուրենին գրկած։ Նրանք փողոցում են՝ այն շենքի մոտ, որտեղ ապրել է Փարաջանովը՝ (Կիևում) և շենքի նրա բնակարանի պատուհանները կտրված հանված են։ Լուսանկարի դարձերեսին Փարաջանովի նամակն է ուղղված Մարուսյային և Նորային։ ի) Լուսանկարում պատկերված է բանտակից ընկերներից մեկը՝ Վիկտորը, ով այցելել է Փարաջանովին՝ նրա թիֆլիսյան տանը։ Լուսանկարի դարձերեսին կա գրություն ռուսերեն լեզվով։ լ) Կնոջ դիմանկար, որի վրա կա գրություն այն մասին, որ լուսանկարը նվիրում է Փարաջանովին՝ որպես հուշ (07.03.1950 թ․) խ) Լուսանկարում պատկերված է կին, ում մեջքի հետևում կա գրություն՝ Мавзолей закрыт на ремонт։ Ներքևում կա ձեռագիր գրություն- շնորհավորանք, նոր տարվա առիթով (13.01.89 թ․ Մոսկվա) ծ) Լուսանկարում պատկերված է տղամարդ՝ աղջնակի հետ։ Առաջին պլանում կա բադիկ։ Դարձերեսին կա ձեռագիր, ռուսերեն գրություն, որը բաղադրատոմս է։ կ) Լուսանկարում պատկերված է Փարաջանովը (ձախից առաջինը) գործընկերոջ հետ։ հ) Փոքր տղա երեխայի լուսանկար, որի դարձերեսին կան Փարաջանովի կողմից արված նմուշներ՝ մարդկանց անվանումների, հեռախոսահամարների ձևով։ ձ և ձ1) Երկու լուսանկարներն էլ նույնն են՝ պատկերված են Սերգեյ Փարաջանովը (ձախից առաջինը) և երկու տղամարդ։ Երկու լուսանկարները ֆոնդագրելու նպատակն այն է, որ դրանց դարձերեսին կան գծանկարներ, որոնց հեղինակը Փարաջանովն է։ 1673ձ) լուսանկարի դարձերեսին պատկերված են երկու պահարաններ՝ մեկ փոքր և մեկ մեծ՝ երկփեղկ պահարան։ Երկու պահարանների արանքում պատկերված է կախիչ հիշեցնող տանձաձև պատկեր։ Իսկ մեծ պահարանի կողքին պատկերված է մեծ ժամացույց։ 1673 ձ1) Լուսանկարի դարձերեսին պատկերված է գերեզման՝ 3 գերեզմանաքարերով։ ղ) Փարաջանովը իր վրացի գործընկերոջ հետ՝ իր տան պատշգամբում։ ճ) Փարաջանովը իր ընկերների հետ իր տան պատշգամբում։ Լուսանկարի ներքևում գրված է “ОН”։ Դարձերեսին կա գրություն, որտեղ պատկերված է պահարան։ մ) Լուսանկարը տեսարան է «Մարդու ճակատագիրը» (գլխավոր դերում՝ Սերգեյ Բոնդարչուկ- ձախից առաջինը) ֆիլմից, որի դարձերեսին կա գրություն Сережа! Сегодня уезжаю в 2:30. Звони 229-27-95. Псду. Целую. Сергей Бонд. յ) Սերգեյ Փարաջանովը որդու ՝ Սուրենի հետ։ Դարձերեսին կա գրություն՝ Дорогому Липо от отца и сына! Год 1975 Лагерь-Губник. ն) Լուսանկարում պատկերված է նրա բանտակից ընկերներից մեկը՝ Վիկտորը ով այցելել է Փարաջանովին նրա Թիֆլիսյան տանը։ Դարձերեսին կա աթոռի գծանկար՝ արված Փարաջանովի կողմից։ շ) Փարաջանովը որդու՝ Սուրենի հետ, մանկական միջոցառման ժամանակ։ Դարձերեսին կա գրություն՝ արված Սուրեն Փարաջանովի կողմից՝ Долагой тете Мавуси дядя Ноле от Сулечика: Աջ անկյունում, ուղղանկյան մեջ Փարաջանովը գրել է Սուրենչիկի անունից ՝ Букву “Р” я не произношу. ո) Խմբակային լուսանկար, որտեղ հավանաբար թաղման տեսարան է պատկերված։ Դարձերեսին արված է տղամարդու գծանկար։ չ) Խմբակային լուսանկար, որտեղ կենտրոնում կանգնած է Փարաջանովը։ Դարձերեսին կա գրություն՝ В Память о дне 12 мая 1987г. в Тбилиси. Около могилы Камо Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Չափս՝  27.6x18.2 ա)13.2x18 բ)18.2x12.1 գ)12x18 դ)10.8x17 ե)10.7x16.6 զ)15.4x10.5 է)15.2x9.6 ը)17.9x 23.9 թ)9x15 ժ)10x14.3 ի)14.4x9.5 լ)14.6x9.4 խ)10x12 ծ)9.3x10.4 կ)9x10.4 հ)8.2x10.2 ձ/ձ1)18x24 ղ)10.5x10.2 ճ)23x18 մ)8.5x7 յ)6.2x8.2 ն)19.3x12.5 շ)13.5x21.7 ո)14.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1673