Լումա: Երկամսյա հանդես

Լումա: Երկամսյա հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լումայ: Երկամսեայ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ Գիւտ Աղանեանց. Լումայ: Երկամսեայ հանդէս. Եօթներորդ տարի, 1902, N3, մայիս-յունիս. - Թիֆլիս, 1902, տպարան Տ. Մ. Ռօտինեանցի: Շապիկը բաց կանաչավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարզարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարկչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, էջ 5-ի վերևի լուսանցքում, էջ 197-ի աջ լուսանցքում, էջ 293-ի բնագրի վրա և լրացուցիչ էջ 48-ի ձախ լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մուգ մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին ՝ լրացուցիչ էջ 48-ին հաջորդում է հրատարակչի ազդագրով վարդագույն թերթը, որի ձախ լուսանցքում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքն է: Կազմերեսները խունացած են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Կազմող՝  խմբ.-հրատ.` Աղանյանց Գյուտ Էջ՝  336, 48 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210