Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասնեւմէկերորդ տարի. 1906 N2, փետրուար. - Թիֆլիս, 1906, արագատիպ Ա. Քութաթելաձէի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում, նաև էջեր 69-ի և վերջին էջ 122-ի վերևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով և մաշված: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  122 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  25,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-31