Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասներեքերորդ տարի. 1908, N3-4, նոյեմբ.- դեկտ. - Թիֆլիս, 1908, էլեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, լրացուցիչ էջ Գ-ի, էջեր 9, 25 և 33 վերևի լուսանցքներում և վերջին էջ 119-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են, ջրահետքերով և այլ կեղտաբծերով: Էջ՝  119 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  26 Կազմող՝  խմբ.-հրատ.` Աղանյանց Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-37