Լոռվա ապստամբները

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ դեղնաշագանակագույն Հորինվածքում պատկերված է Լոռվա մի խումբ ապստամբների, որոնք դարանակալել են սարերի քարերի արանքում: 1-ին պլանում հարձակվող հեծյալ ջոկատն է, որոնց դիմակայում են ձորից այն կողմ կանգնած, վատ զինված ապստամբները: 2-րդ պլանում մի խումբ ապստամբներ բարձրացել են սարի գագաթը և քարերով գրոհում են զինված ջոկատների դեմ: Հեռվում արևը շառագունել է և երևում է բաց կապույտ հորիզոնը: Հեղինակ՝  Գևորգ Արշակյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ, Նյութը՝  Ստվարաթուղթ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  70 Բարձրություն (սմ)՝  49 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  747 Հիմնական հաշվառանիշ՝  747