«Լիտերատուրնայա Արմենիա»-3, ՄԻկաել Դարբինյան«Ու իստոկով սիմվոլիզմա»էջ`99

«Լիտերատուրնայա Արմենիա»-3, ՄԻկաել Դարբինյան«Ու իստոկով սիմվոլիզմա»էջ`99

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի գլխ. խմբագիր` Կարեն Սիմոնյան, պատ. քարտուղար` Լուիզա Կիրակոսյան: Շապիկի Ռ. Ադալյանի «Դիմակ», «Մանկության հուշեր», կտավների լուսանկարներն են, Է. Խաչատուրյանի «Վայոց ձորի սբ. Ստեփանոս»տաճարի լուսանկարն է: Շապիկը սեվ ու սպիտակ գույների համադրությամբ է: Հոդվածագիրը նշում է, որ անվիճելի փաստ է սիմվոլիզմի ազդեցությունը Վ. Տերյանի եվ Ե. Չարենցի վաղ շրջանի պոեզիայի վրա, ինչ գրողներ են զբաղեցրել Չարենցի միտքն ու սիրտը, սնել նրա անհանգիստ հոգու պոռթկումները: 10-ական թթ. Նիցշեն եվ Պշիբիշեվսկին լուրջ ազդեցություն են ունեցել բանաստեղծի աշխարհընկալման եվ ստեղծագործությունների վրա: Նշում է, որ ըստ արժանվույն չի գնահատվել Չարենցի վաղ շրջանի գրական ժառանգությունը: Ստեղծագործական փնտրտուքները վաղ շրջանում Չարենցին տարան ամենից առաջ հայկական դիցաբանություն, ուր նա գտավ իր ժողվրդի եվ կապուտաճչյա հայրենիքի ոգին: Իսկ ավելի ուշ Չարենցը անդրադարձավ հնդկական դիցաբանությանը: Այստեղից լույս աշխարհ բերեց « ազատության սուրբ աղջկա-խենթ Սոմայի» կերպարը, որի կամքը կատարելով բանաստեղծը մղվեց ժողովրական հեղափոխական բանակ, դարձավ նրա երգիչն ու զինվորը, եվ որպեսզի այրի հին աշխարհը տվեց այդ կրակով պարփակված աշխարհին` վստահ եվ հստակ»,- գրում է հոդվածագիրը: Անվանաթերթի աջ կողմում` ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  112 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979 Չափս՝  26սմ x 17սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2409 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6194