«Լիտերատուռնայա Արմենիա»  N3

«Լիտերատուռնայա Արմենիա» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով ամսագիր: «Ստրանիցի պրոշլոգո» բաժնում Գ.Բեբուտովի «Նեոպուբլիկովաննիյ սոնետ Եգիշե Չարենցա»հոդվածն է: հեղինակը նշում է, որ Ա.Բուրջալյանի արխիվում (ընտանեկան) պահպանվում է Չարենցի 2 անտիպ ձեռագրեր - սոնետ եւ էքսպրոմտ՝ գրված 1936թ. օգոստոսին, Ծաղկաձորում: Սոնետը վերնագրված է «Պրելեստնոյ Մագդե» (ռեժիսոր Բուրջյանի 9-ամյա դուստրը): Մյուսը՝ «Էքսպրոմտ Մագդե»: 102-րդ էջին «Չքնաղ Մագդային» բանաստեղծության ինքնագիր արտատպությունն է: Ներքեւում «Պրելեստնոյ Մագդե» (սոնետ) երկի ռուսերեն թարգմանությունն է (թարգմ. Գ.Օնանյան): Գործը թվագրված է՝ «1936.12.VIII.Ցախկադզոռ»: Անահիտ Բուրջալյանը (Մագդայի մայրը) հիշում է, որ Չարենցը ուղարկել է իրենց ոչ թէ մեքենագիր, այլ ձեռագիր տողերը, ասելով, որ դրանք արժեքավոր են ինքնագրի տեսքով եւ հիշեցնում են իրենց հանդիպումները Ծաղկաձորում: Կազմին հաջորդող ներդիրին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1286 167 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2564