Լեռան ռազմիկը (Ֆոթոս Ցավելաս) Էմենիցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լեռան ռազմիկը (Ֆօթօս Ցավէլաս) Եմէնիցի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Էմենից. Լեռան ռազմիկը (Ֆօթօս Ցավէլաս) Եմէնիցի. Հայ ֆիդայիներուն. Ֆրանսերէնէ թարգմանեց Ս. Մ. - Ժընեւ, հրատարակութիւն Եւրոպայի հայ ուսանողական միութեան, 1904: Շապիկը բաց կանաչավուն երանգով կավճապատ թղթից է: Առաջին կազմերեսին մուգ աղյուսագույն տառերով տպագրված են վերնգիրն ու այլ տվյալները, ձախ և վերևի մասում պատկերված է աղյուսագույն բուսանախշ: Վերջին կազմերեսին և երկու կազմերեսների ներսում հայերեն ու ֆրանսերեն լեզուներով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում և վերջին էջ 39-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը մասնատված է, շապիկը՝ պոկված: Հեղինակ՝  Էմենից Թարգմանիչ՝  Ս. Մ. Էջ՝  39 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/656