Լեո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է հայ նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ Լեոն՝ Առաքել Բաբախանյանը: Նա ձեռքերը խաչաձև դիրքով հենել է ծոպավոր գահավորակին: Հագնված է եվրոպական ոճով՝ մուգ գույնի կոստյում, սպիտակ վերնաշապիկ: Կրում է փողկապ: Փակցված է բաց գույնի ստվարաթղթի վրա: Նյութը՝  ստվարաթուղթ, լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  6.4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  10.3 Նվիրատու՝  Գրիգոր Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2395/13 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-133