Լեյլի - Մեջրում: (Հայ-քրդական սիրերգ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լէյլի - Մէջրում: (Հայ-քրդական սիրերգ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Քրդերենե փոխադրելով՝ գրեց Չիթունի. Լէյլի - Մէջրում: (Հայ-քրդական սիրերգ). Հրատարակութիւն Յակոբ Մ. Սրապեան գրատան, թիւ 4. - Մարզուան, 1911, տպագրութիւն Ներսօ եւ Սրապեան: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված են կանաչավուն մանր բուսանախշեր, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին կանաչ ու սև տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ կենտրոնում՝ հեղինակի ընծայագիրը մատիտով՝ «Մեծանուն բանաստեղծ Պ. Յովհ. Թումանեանին յարգանքով՝ Չիթունիեն. 1913 յնվր. 17, Թիֆլիս»: Էջ 19-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Չիթունի Տ. Էջ՝  19 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/689-3