«Լեյլի»

«Լեյլի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Բնօրինակի անվանում՝  Լեյլի Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց կանաչավուն կազմին սեւ ուղղանկյուն եզրագիծ է, սեւ գույնի տառեր են: Գրքույկն արտատպված է «Ամէնուն Տարեգրքի» 1963թ-ի հատորից: Գրքույկում զետեղված են բանաստեղծուհու ստեղծագործություններից 4 բանաստեղծություն՝ «Մայրը որդուն», «Եկ իմ յարկի տակ», «Շրջեցի ես երկար», «Տրտունջ», ամուսնու, որդու եւ իր լուսանկարները, ինչպես նաեւ բանաստեղծուհուն ուղղված Ե.Չարենցի երկու նամակները: Կազմի դարձերեսին եւ 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Բանաստեղծուհի Լեյլին (Փառանձեմ Սահակյան) Տեր Մկրտչյան, ծնվ. է 1892-ին Թիֆլիսում: Ե.Չարենցի մտերիմներից էր: Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում: Մահացել է 1951-ին Մոսկվայում: Հեղինակ՝  Լեյլի Փառանձեմ-Սահակեան Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1583 518 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6061