«Լավաշ թխելու տեսարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքում պատկերված է լավաշ թխելու տեսարան: Թոնրի մոտ դրված է լավաշ բացելու կլոր, փայտյա սեղանը, որի մոտ նստած երիտասարդ կինը գրտնակով գունդ է բացում: Կինը գլխի հարդարանքով է՝ կոպիով, որի տակից դրամներ են շարված: Նրա կողքին նստած է փոքրիկ տղա: Նույնատիպ գլխի հարդարանքով մեկ այլ կին բացած խմորը պատրաստվում է ամրացնել առջևում դրված ռաֆադայի վրա: Երկու կանայք էլ բաց գույնի բերանկապերով են: Թոնրի մոտ բաց գույնի փալասի վրա շարված են խմորի գնդերը: Երկրորդ պլանում երևում են նախշազարդ խուրջինը, նորածնի օրորոցը՝ երեխայի հետ միասին, թարեքը, որի վրա պղնձյա կաթսաներ են շարված: Մի փոքր այն կողմ երևում են պարաններով կապված խնոցին և պատից կախվախ մաղերը: Ձախից ներքևում մատիտով գրված է «Выпечка лаваша». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  ցինկոգրաֆիա, թուղթ Չափս՝  44, 8 x 36,4 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-7