Լապտեր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Լապտեր- իրար մեջ հագած թիթեղյա երկու սկավառակներ: Վերին մասի սկավառակի կենտրոնը կլոր անցքով շրջանակ է, որն ունի տափակ ձև և նախշազարդ է: Երկու կողմերում գամերով ամրացված է կեռված բռնակը, որի կենտրոնում կա անցքի մեջ ամրացված կեռիկ: Լապտերի երեսը զարդանախշված է բուսական և չորս ցանցկեն զարդանախշերով: Շուրթը կտրված է, իսկ եզրերի վրա կան երկրաչափական պատկերներ: Ներքևի մասի սկավառակի արտաքին մասը նման է վերինին: Ներքին մասը կենտրոնում ունի սվավառակ, որին ամրացված է սնամեջ խողովակը: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  30 x 60 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 464-1