Լամպ կախովի

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լամպ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կախովի լամպը նժարաձև է,երեք պղնձյա շղթայով,որի վրա ամրացված է ճենապակյա լուսամփոփ՝ մեծ տրամագծով:Լուսամփոփն ունի վազայի տեսք,որի գլխամասում ունի փոքր բերան,որից դուրս է գալիս լամպի ապակին:Շղթայաձև նժարի տակ դրված է ճենապակյա գունդը:Լամպն առաստաղին միացվում է պղնձյա շղթայով:Լամպի նժարային մասը նախշազարդ է:Նավթի լամպը և ապակին չկան,թերի է: Տրամագիծ (սմ)՝  Լուսամփոփ՝ բեր.12, հատ.՝ 31 նժար՝ 31 Նյութը՝  Երկաթ, պղինձ, ճենապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900 թ. Նվիրատու՝  Բ.Գոզեյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  707 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 199