Լալվարի որսը: Պոեմա

Լալվարի որսը: Պոեմա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լալուարի որսը: Պօէմա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վահան Միրաքեան. Լալուարի որսը: Պօէմա. - Թիֆլիզ, 1901, տպար. Վրաց. հրատ. ընկ. / тип. Груз. изд. т-ва, Большая Ванкская ул.: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Նուէր իր սիրելի ընկեր Յովհաննես Թումանեանին Վահան Միրաքեանից. 1903. 17 սեպտ. Շուլավեր»: Էջեր 64-ին և 67-ին կան Հովհ. Թումանյանի նշումները սև թանաքով ու մատիտով՝ «Դևպետի» բառը ջնջած է և փոխարենը լուսանցքում գրած է «Դեպետ»: Վերջին էջ 78-ին հաջորդող թերթի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կռնակի հատվածը մաշված է, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Միրաքյան Վ. Էջ՝  78 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  17,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/179