Լալին և յուր շնիկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լալին եւ իւր շնիկը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ամի Պալմ. Լալին եւ իւր շնիկը. Թարգմ. տիկ. Եր. Յարութիւնեանի. Նուէր մանուկներին. - Թիֆլիս, 1912, արագատիպ «Էսպերանտօ»: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին կա սև-սպիտակ պատկեր՝ աղջնակը շնիկով, վերևում և ներքևում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Պալմ, Ամի Թարգմանիչ՝  Հարությունյան Եր. Էջ՝  40 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  17,7 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/885