Լ. Կարախանը տիկնոջ՝ Նինայի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Լևոն և Նինա Կարախանյանները երիտասարդ տարիքում (հավանաբար ամուսնությունից հետո): Ներքևում ոտքը-ոտքին գցած Լևոն Կարախանյանն է, մուգ գույնի բաճկոնով սպիտակ վերնաշապիկով, սև մետաքսե փողկապով, իսկ նրա բազկաթոռի թիկնակին թեքությամբ նստած է տիկին Նինան՝ մուգ բրդյա կտորից կարված ձիգ ու դասական զգեստով, փոքր սպիտակավուն մորթե օձիքով, վզին արցունքաձև կախիչով ոսկյա շղթա: Նա մանկամարդ դեմք ունի, գանգրահեր է, հավաքած սանրվածքով, համաչափ ու բարի դեմքով: Ամուսինն ավելի խստադեմ է, թավ բեղերով, համաչափ դիմագծերով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  15.5 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  23.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/44 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503