Իրեկփշկանի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանացի վերնազգեստ է, կարված կանչ մետաքսից, եզրազարդված է կարմիր բամբակե նեղ ժապավենով։ Աստառապատված է ծաղկավոր բամբակե կտորով։ Մինչև գոտկատեղը ճեղքված է 2 կողքերից, ճեղքվածքները նույնպես եզրազարդված են բամբակե նեղ կարմիր գույնի ժապավենով։ 2 կողմից ներսից ունի կապույտ բամբակե կտորներից կարված գրպաններ։ Թևերը երկար են, եզրերին՝ կարմիր նեղ ժապավեն։ Թևատակերը ճեղքված են։ Երկարություն (սմ)՝  99 Ուսի լայնություն (սմ)՝  38 Թևի երկարություն (սմ)՝  41 Նյութը՝  մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ գյուղ Թաղլար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  22.05.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  641/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-297