Իտալիայում (Ուղևորի թռուցիկ տպավորություններ)

Իտալիայում (Ուղևորի թռուցիկ տպավորություններ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Իտալիայում (Ուղեւորի թռուցիկ տպաւորութիւններ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Ահարոնեան. Իտալիայում (Ուղեւորի թռուցիկ տպաւորութիւններ). Քսանեւինն պատկերներով. - Թիֆլիզ, 1903, արագատիպ Մն. Մարտիրոսեանցի, Պուշկինեան փողոց, 12: Շապիկը բաց մոխրագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված են մուգ շագանակագույն դրվագազարդ նախշեր, վերևի մասում մուգ աղյուսագույն տառերով տպագրված է վերնագիրը՝ուղղանկյուն ոճավորված շրջանակի մեջ: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի աձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի վերևի մասում հեղինակի ընծայագիրն է սև թանաքով՝ «Սիրելի Յովհաննէս Թումանեանին հեղինակից. 14/III, 1904»: Կազմերեսները, կռնակը մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Ահարոնյան Ա. Էջ՝  334, 29 թ. նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 (շպկ` 1904) Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/372