Իտալիայի պատերազմը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA GUERRE D' ITALIE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, մուգ շագանակագույն: Վերևի մասում խոշոր, սև թավ տառերով գրքի վերնագիրն է: Կենտրոնում՝ կլոր նախշազարդ, կարմիր շրջանակի մեջ իտալերեն լեզվով Դանթեից մեջբերում է արված: Գրքի շրջերեսին հրատարակչության տվյալներն են: Գիրքն ունի նախաբան: Գրքում կան բազմաթիվ նկարներ՝ պատերազմի թեմաներով, ինչպես նաև քարտեզներ: Առաջին էջին Իտալիայի թագավոր՝ Էմանուել երրորդի նկարն է՝ դափնե պսակի մեջ առնված: Գրքի վերջում կա ծանոթագրություն: Հեղինակ՝  Ռոբերտո Դավանցատի Էջ՝  124 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Միլան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Չափս՝  16x123,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6550