«Իսպանիա» հատված-տարբերակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Բնօրինակի անվանում՝  Իսպանիա Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դարձերեսին, չհամարանշած էջին, տողերին հակառակ ուղղությամբ գրած նկատելի 8 տող կա, որոնք թերի են, չեն ընթերցվում բացակայության հետեւանքով: Էջերից մեկի վերին աջ անկյունում համարանշած է «3)», որի վրա ընթեռնելի 14 տող է, ջնջված՝ բառեր, 4 տող հավելում: Ներքեւում թղթի քայքայման հետեւանքով նկատելի մեկ տող ընթեռնելի չէ: Երկու տեղ թվագրած է «8»: I-ին էջի առաջին տողն է՝ «Ում անծանոթ է այդ բարբառն համայնական» Վերջին տողը՝ «Միջնադարից ձգվող մինչեւ այսօր» II-րդ էջի առաջին տողն է՝ «Եվ կմնա բոլոր այդ ազգերից»: Վերջին տողը՝ «Խավարագույն թավիշ - արնանման բույրով»: «1936»: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. I-ին էջը տպ. է 85-րդ էջում, II-րդ էջը՝ 525-ում: Հեղինակ՝  Ա.Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2062 167 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 5035