Իսահակյանի և հայ գրականության և արվեստի տասնօրյակի մասնակից հայ գրողների հանդիպումը ռուս գրողների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդիպումը կայացել է Գրողների տան «Կաղնու» սենյակում: Սեղանի առջև, որ փոխարինում է ամբիոնին, ելույթ է ունենում Վալերի Կիրպոտինը: Երևում է մինչև գոտկատեղը: Նրա ձախ կողմում Ավ.Իսահակյանն է նստած, երևում է մինչև գոտկատեղը, աջ թևի արմունկը բազկաթոռի թևին, մատները հպած ծնոտին, գլուխը 3/4 թեքությամբ: Հագին սև կոստյում է, Ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ, մազերը սև, առատ, հետ սանրած: Հեղինակ՝  Ե. Ռյանասով Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1941թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7185