Իսահակյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Հարթաքանդակ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանի դիմանկարը՝ փորագրված արծաթե թիթեղի վրա: 80-ամյա Վարպետը խոհուն հայացքը հառել է ներքև: Նրա հագին սև կոստյում է, տակից՝ ժիլետ, սպիտակ վերնաշապիկ և փողկապ: Լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանն է: Մազերը սանրված են հետ և կողքի, փոքրիկ բեղ-մորուքով է: Դիմանկարի ձախ կողմում գիշերային Բաղդադի տեսարան է: Այս պատկերից սկիզբ է առնում ուղտերի քարավանը, որն ավարտվում է Աբու – Լալայի պատկերով: Հեղինակ՝  Հրաչ Ստեփանյան Քաշ (գր)՝  204,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նյութը՝  Արծաթ Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,5 Նվիրատու՝  Բելա Իսահակյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 777