Իսահակյանը և հայ գրողների մի խումբ 26 կոմիսարների այգում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են իրար միացրած փայտե նստարաններին մի շարքով նստած, գրեթե նույն դիրքով: Ձախից՝ Հմայակ Սիրաս, Նաիրի Զարյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, Հովհաննես Շիրազ, Հրաչյա Քոչար:Իսահակյանը նստած է կենտրոնում, երկու ձեռքերը՝ ձախի մատների արանքում գլանակ, իրարից հեռու պահած ոտներին: Ձեռքերի արանքում լայնեզր գլխարկն է: Հագին բաց գույնի /մոխրագույն/ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, մուգ կոշիկներ: Մազերը, բեղն ու մորուքը՝ նոսր: Նրանց թիկունքում այգու հնամենի ծառերն են, ծաղիկներ, թփեր և հեռվում՝ փոքրիկ շինություն: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  11,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 44 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 34