Իսահակյանը Սևանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Է.Իսաբեկյանին բնորոշ լայնաշունչ կոմպոզիցիա է՝ դիմանկարի և բնանկարի վարպետ համադրությամբ: Պատկերված է Իսահակյանը՝ ձեռնափայտին հենված՝ խոհուն, հայեցողական հայացքով: Հագուստի մոդելավորումն իրականացված է մուգ գույներով, մանրամասնորեն, որին հակադրվում է բնապատկերի բաց գունաշարը: Կոմպոզիցիոն երկրորդ պլանը, ողողված իսաբեկյանական տեսողությանը բնորոշ զրնգուն երկնագույնով եւ փիրուզագույնով «բացում է» հեռանկարը և շեշտում բանաստեղծի ֆիգուրը: Հեղինակ՝  Էդվարդ Իսաբեկյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  102x129 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10079