Իշխանի (Նիկոլա Միքայելյան) նամակը ուղղված հորը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նամակը գրված է հայերեն ձեռագրով (Վանի բարբառով) բարակ կաթնագույն ստվարաթղթի վրա, հեղինակը՝ Իշխանն է։ Այն ուղղված է հորը, որին 12 տարի է ինչ չի տեսել։ Իշխանը մխիթարում է հորը ասելով, որ շուտով կվերադառնա։ Նա պահանջում է հորից, որ շուտ-շուտ նամակ գրի և համբույրներ է ուղղարկում մորն ու քրոջը։ Վերջում կա հետևյալ մակագրությունը, ինձ նամակ կգրեք այս հասցեով․ Вань (Турция) Van Acop Ter Acopian, 1914թ․ մայիսի 11։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  21*27 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/17 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224