Ինքնանկար ֆեսով

Ինքնանկար ֆեսով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժի հիմքում կինոփառատոնի ազդագրին փակցված ֆլոմաստերով նախշված լուսանկար է, որը արվել է Ստամբուլում 1989թ. եւ պատկերում է Սերգեյ Փարաջանովին ֆեսով եւ գլխին դրված խնձորով: Կապույտ, սեւ, վարդագույն, դեղին ֆլոմաստերով ներկված են խնձորը, դեմքը, հագուստը: Վերջինս զարդարված է կենդանիներից, ձկներից, բադամներից կազմված նախշով: Աջից փակցված է թղթե դեղին կիսալուսին, որը աֆիշին պատկերված մուրճի եւ կարմիր աստղի հետ մի հորինվածք է կազմում: Աֆիշը երեք կողմից երիզում է ...... film festival գրությամբ կոլաժը: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 Չափս՝  31.5 x 33.5 սմ Նյութը՝  թուղթ, լուսանկար, ֆլոմաստեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  127