"Ինքնանկար շնով"

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Սեւ մատիտով արված ինքնանկարը կոլաժավորված է շագանակագույնի եւ մոխրագույնի երանգներով թղթից, մետաղե ցանցից, չոր բույսերից գոթական ոճի տղամարդու հագուստով, գլխարկով եւ մաշիկներով: Ներքեւի ձախ անկյունում երկու ոճավորված եռանկյուն պատկերներ, աջում՝ որսի շան պատկեր: Վերեւի ձախ անկյունում՝ քառանկյուն բնապատկեր, աջում՝ թիթեռ: Աշխատանքը վերցված է դեղնաշագանակագույն մետաքսե շրջանակի մեջ: Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976-1977 Չափս՝  51 x 44 սմ Նյութը՝  թուղթ, մատիտ, մետաղ, չոր բույսեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  119