Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի շրջանաձև նստուկ, որի վրա բարձրանում է ցանցկեն հիմք ունեցող գլանաձև իրանը: Իրանի վերնամասի երկու կողմում կան ձևավոր ամրակապով և փայտե բռնատեղերով բռնակներ, իսկ ներքևում՝ ծորակ: Բռնակներից անմիջապես վերև ողջ պարագծով արված է լայն և խորը ձևավոր ակոս: Իրանի ամենավերևում՝ գլանաձև խողովակի վրա, հագցված է ձևավոր նախշեր ունեցող ծխանցքը՝ դեպի դուրս ճկված շուրթով: Իրանի վերնամասում, բռնակների ուղղությամբ երևում են ութ մեդալի դրոշմների հետքեր: Մեդալների վրայի արձանագրությունները ընթեռնելի չեն: Բարձրություն (սմ)՝  42 Նյութը՝  պղինձ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4396/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-599/2