Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի չորս ձևավոր ոտքերով նստուկ, որի վրա բարձրանում է ցանցկեն, նեղ հիմքով, դեպի վեր աստիճանաբար լայնացող իրանը: Իրանի վրա արված են չորս զույգ, ուղղաձիգ, թեք գծերով, դեպի վեր ցցված զարդագոտիներ: Իրանի վերնամասի երկու կողմում կան ձևավոր ամրակապով և փայտե բռնատեղերով բռնակներ, իսկ ներքևում՝ ձևավոր փականով ծորակ: Իրանն ավարտվում է դեպի ներս կորացող և դուրս ընկած նախշազարդ շուրթով: Իրանի կափարիչը, կորավուն աստիճաններով աստիճանաբար բարձրանալով, նեղանում է դեպի ծխախողովակը: Կափարիչի վրա կան փականով օդանցք և փայտե բռնատեղերով երկու բռնակ: Ծխախողովակն ունի ցանցկեն իրան և դեպի դուրս ձգված հարթ շուրթեր: Խողովակի վրա դրված է կափարիչ: Իրանի կափարիչի վրա կան ռուսալեզու արձանագրություն և վեց մեդալ: Բարձրություն (սմ)՝  55 Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Շրջագծի երկարություն (սմ)՝  66 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3288/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-456