Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռը ունի քառանկյուն հենարանային մաս, որը յուրաքանչյուր անկյունում մի ոտիկ ունի: Հենարանային մասը հիմնական մասին է միանում գլանաձև իրանով, որի վերևի մասը ունի ծակոտիկներ: Իրանը դիմային հատվածում խոր ներճկված կառուցվածք ունի: Բռնակները ունեն ձևավոր և վեր բարձրացած կառուցվածք: Ինքնաեռի գույնը սպիտակավուն է: Ինքնաեռի կափարիչի վրա փայտե կլոր բռնակ կա: Ծորակի և իրանի միացման տեղում ծաղկանման զարդանախշ է, փականը չկա: Վերևի մասում բազմաթիվ գործարանային կնիքների դրոշմներ կան: Նյութը՝  Պղինձ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-4060 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1175