Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռ պղնձից՝ Տուլայում 1825թ. հիմնված առևտրական տուն: Իրանի վրա ամրացված ծորակի վերևի մասում կան դաջվածքի ձևով արված ռուսերեն գրություններ և ձևավորումներ: Վերևի մասում պատկերված է ռուսական կայսրության գերբը և թագը՝ ձևավորումներով: Դրանից ներքև ռուսերեն գրված է ,, Առևտրական տուն Նորին կայսերական մեծության պալատի մատակարար Բատաշևի հետնորդ Նիկոլայ Իվանովիչ Բատաշևի՝ Տուլայում: Գործարանային նիշ՝ 1825: Գործարանը գոյություն ունի 1825-- թ-ից՛՛: Գերբի, թագի և վերը նշված գրությունների աջ և ձախ կողմերում պատկերված են Տուլայի գործարանի տարբեր տարիների /1873, 1876, 1885, 1889, 1906, 1909թթ./ շահած ոսկե և արծաթե մեդալները: Վարպետ՝  Անհայտ Բարձրություն (սմ)՝  58սմ Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսական կայսրություն, Տուլա Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1430 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 272